Իտալական «Միլանի» խորվաթ հարձակվող Անտե Ռեբիչը կարիերան կշարունակի «Բեշիքթաշում», հայտնում է թուրքական ակումբի պաշտոնական կայքը:
Կողմերը կնքել են 2 տարվա պայմանագիր: 29-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբ է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակում և կվաստակի տարեկան 2 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ Անտե Ռեբիչը «Միլանի» գույները պաշտպանում էր 2019 թվականից և անցկացրած 123 խաղում խփել է 29 գոլ, կատարել 17 գոլային փոխանցում: Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 6 միլիոն եվրո:


