«Միլանի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Յենս Պետեր Հագը կարիերան կշարունակի Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» կազմում։
Նորվեգացի ֆուտբոլիստը վարձակալությամբ է միացել «Արծիվներին»։ Հետագայում գերմանական ակումբը իրավունք ունի գնել 21-ամյա վինգերի տրանսֆերը։
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը ըստ transfermarkt-ի՝ կազմում է 9,5 միլիոն եվրո։
Նախորդ մրցաշրջանում նորվեգացին 28 հանդիպում է անցկացրել, որում դարձել է 8 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

