«Միլանի» կիսապաշտպան Նոա Օկաֆորը չի տեղափոխվի «Լայպցիգ»: Շվեյցարացու բուժզննումը գերմանական ակումբում ձախողվել է, գրում է ինսայդեր Ֆիլիպ Հինցեն:
Բուժզննման ժամանակ պարզվել է, որ շվեյցարացու մկանային վնասվածքը սպասվածից լուրջ է, և նա մոտակա ժամանակահատվածում չի խաղալու:
Ավելի վաղ իտալական ու գերմանական ակումբները համաձայնեցրել էին 24-ամյա ֆուտբոլիստի վարձակալությունը, որի ժամկետի ավարտից հետո «Ցլերը» կկարողանային 25 միլիոնով գնել ամբողջական տրանսֆերը: