Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի «Միլան» - ՊՍԺ խաղի (2-1) մեկնարկից առաջ «Ռոսոներիի» երկրպագուները «սպասված անակնկալ» են մատուցել թիմի նախկին դարպասապահ Ջանլուիջի Դոնարումային, որը պաշտպանում է ֆրանսիական ակումբի գույները:
«Միլանի» երկրպագուները կեղծ թղթադրամներ են նետել դարպասապահի ուղղությամբ՝ հիշեցնելու համար, որ իրենք դավաճանական քայլ են համարում իտալացի դարպասապահի՝ իտալական ակումբից անվճար հեռանալն ու ՊՍԺ-ին միանալը:
Ակումբի ուլտրաս երկրպագուական շարժման պատրաստած թղթադրամների վրա գրված է եղել «Մարդ առանց պատվի», «Վարձկան Դոլարումա», իսկ կենտրոնում պատկերված է եղել դարպասապահի լուսանկարը:
Կիլիան Մբապեն, տեսնելով խաղընկերոջն ուղղված ակցիան, բավականին զավեշտալի արձագանք է տվել (տեսանյութ):