Logo

«Ջենոայի» գլխավոր մարզիչ Շևչենկոն բուռն ընդունելության է արժանացել Միլանում

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
10:01 / 14.01.2022ՍՊՈՐՏ

Andrey Shevchenko

«Միլանի» երկրպագուները հարազատ «Սան Սիրո» մարզադաշտում տեղի ունեցած Իտալիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի խաղում ջերմորեն են ողջունել «Ջենոայի» ուկրաինացի գլխավոր մարզիչ Անդրեյ Շևչենկոյին, որը ժամանակին եղել է հենց միլանյան ակումբի առաջատարներից։

Դաշտի տերերի հաղթանակով (3:1՝ լրացուցիչ ժամանակում) ավարտված հանդիպման ընթացքում նրանք անընդհատ վանկարկել են Շևչենկոյի անունը և պարզել պաստառ հետևյալ բովանդակությամբ. «Սիրո երկար պատմություն։ Մանչեսթերի մասին հիշողությունը մեր սրտերում է։ Շևան հավերժ լեգենդ է»։ 

Խաղից հետո Շևչենկոն ջերմ ընդունելության և աջակցության համար շնորհակալություն է հայտնել երկրպագուներին։ «Միշտ ուրախ եմ վերադառնալ այստեղ՝ «Սան Սիրո»։ Ֆանտաստիկ ընդունելություն էր. շնորհակալ եմ «Միլանի» երկրպագուներին։

Ուզում եմ նաև երախտագիտությունս հայտնել «Ջենոայի» երկրպագուներին, որպեսզի հաջակցեն թիմին»,- Շևչենկոյի խոսքերը մեջբերում է Football Italia-ն։

Շևչենկոն «Միլանում» հանդես է եկել 1999-2006 և 2008-09 թվականներին՝ 228 խաղում դառնալով 127 գոլի հեղինակ։ Այդ ակումբի կազմում ուկրաինացին դարձել է Իտալիայի չեմպիոն, գավաթակիր, սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի հաղթող և ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթակիր։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա