«Միլանի» դարպասապահ Մայք Մենյանը գոլային փոխանցում է կատարել «Ֆրոզինոնեի» դեմ տնային խաղում (3:1):
Հանդիպման 49-րդ րոպեին ֆրանսիացին երկար փոխանցում է կատարել Կրիստիան Պուլիշիչին, որը շրջանցել է մի քանի պաշտպանի և գրավել դարպասը: Այդ գոլը դարձել է հաղթական:
Մենյանը երրորդ մրցաշրջանն է անցկացնում «Միլանի» կազմում և յուրաքանչյուրում մեկական գոլային փոխանցում է կատարել Ա սերիայում: