Իտալիայի Ա Սերիայի առաջին տուրում «Միլանը» տանը 1-2 հաշվով պարտվեց նորեկներից «Կրեմոնեզեին», «Ռոման» էլ տանը 1-0 հաշվով հաղթեց «Բոլոնիային»:
«Միլանի» կազմում Ա Սերիայում նորամուտը նշեց խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը, նաև իտալական գրանդի գլխավոր մարզչի պաշտոնին վերադարձած Մասիմիլիանո Ալեգրիի համար առաջին հանդիպումն էր Ա Սերիայում 2024 թվականի մայիսից ի վեր:
«Ռոման» էլ Ջան Պիերո Գասպերինիի գլխավորությամբ Ա Սերիայում նորամուտը նշեց հաղթանակով, միակ գոլը խփեց նորամուտը նշած բրազիլացի պաշտպան Ուեսլին:
Իտալիայի Ա Սերիա, առաջին տուր
«Միլան» - «Կրեմոնեզե»` 1-2
Ստրաինյա Պավլովիչ, 45+1 - Ֆեդերիկո Բաչիրոտո, 28, Ֆեդերիկո Բոնացոլի, 61
«Ռոմա» - «Բոլոնիա»` 1-0
Ուեսլի, 53
Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


