Չեմպիոնների լիգայի խաղարկության E խմբի 2-րդ տուրում Իտալիայի չեմպիոն «Միլանը» կընդունի Խորվաթիայի չեմպիոն Զագրեբի «Դինամոյին»: Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:45-ին և կցուցադրվի «Վիվառո Սպորտ»-ի ուղիղ եթերում:
«Միլան». Մանյան, Կալաբրիա, Կալյուլյու, Տոմորի, Էրնանդես, Բենասեր, Տոնալի, Սալեմակերս, Դիաս, Լեաո, Ժիրու:
«Դինամո Զագրեբ». Լիվակովիչ, Լյուբիչիչ, Պերիչ, Սուտալո, Ռիստովսկի, Մոհարամի, Իվանուշեց, Միշիչ, Ադեմի, Օրշիչ, Պետկովիչ:


