Logo

Մրցավարը կոպտագույն սխալից հետո արտասվել է, ներողություն խնդրել «Միլանից». Զլատանն սփոփել է նրան

Հեղինակ
Հրայր Նազարյան
15:57 / 18.01.2022ՍՊՈՐՏ

milan spezia

Իտալական Ա Սերիայի 22-րդ տուրի «Միլան» - «Սպեցիա»(1-2) խաղում արդյունավետ սխալ թույլ տված մրցավար Մարկո Սերան կարող է տևական որակազրկման ենթարկվել՝ հաղորդում է La Gazzetta dello Sport-ը։

Հանդիպման վերջնամասում՝ 1։1 հաշվի ժամանակ, Սերան չի արձանագրել «Միլանի» խաղացող Ժունիոր Մեսյասի գոլը՝ դրանով իսկ ազդեցություն ունենալով վերջնարդյունքի վրա։ «Սպեցիայի» ֆուտբոլիստի խախտումից հետո մրցավարը, չսպասելով դրվագի ավարտին, սուլել է այն պահին, երբ գնդակին տիրած Մեսյասը գրավել է մրցակցի դարպասը։ Դրա հետևանքով «Միլանը» գոլը նշելու փոխարեն ստիպված էր տուգանային հարված իրացնել։ 

Ավելի ուշ «ռոսոներիներն» իրենք գոլ բաց թողեցին և սեփական դաշտում պարտվեցին 1։2 հաշվով։

Միջադեպի կապակցությամբ Իտալիայի մրցավարների ասոցիացիայի ղեկավարները ներողություն են հայցել «Միլանից»։

Հանդիպումից հետո «Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին նշել է. «Գիտեինք, որ դա անարդարացի է։ Մրցավարը նույնիսկ ներողություն է խնդրել։ Վիրավորական է, բայց մենք նույնպես մեղավոր ենք. անհրաժեշտ էր ավելի շատ գոլ խփել առաջին խաղակեսում»:

Լրատվամիջոցը հաղորդում է, որ հանդիպման ավարտին երիտասարդ մրցավարը, հասկանալով, թե ինչ կոպիտ սխալ է թույլ տվել, նույնիսկ արտասվել է։ Հանդերձարանում նրան սփոփել են Զլատան Իբրահիմովիչը և մի քանի այլ ֆուտբոլիստներ։

Այդ խաղից հետո «Միլանը», պահպանելով 48 միավորը, մնացել է երկրորդ տեղում։ Աղյուսակը 50 միավորով գլխավորում է «Ինտերը», որը 1 խաղ պակաս է անցկացրել։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա