Logo

«Միլանը» մոտ է ևս մեկ տրանսֆեր իրականացնելուն

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
10:10 / 25.08.2022• ՍՊՈՐՏ
Ժան Օնանա

Ֆրանսիական «Բորդոյի» կամերունցի հենակետային կիսապաշտպան Ժան Օնանան մոտ է իտալական «Միլան» տեղափոխվելուն:

Lequipe-ի հաղորդմամբ՝ 22-ամյա ֆուտբոլիստն Իտալիայի չեմպիոնի հետ համաձայնեցրել է անձնական պայմանագրի մանրամասները: Ակումբները գործարքն իրականացնելու համար բանակցություններ են սկսել:

«Բորդոն» Օնանայի վաճառքից ցանկանում է վաստակել 6 միլիոն եվրո և 1 միլիոն հավելավճար: 

Հիշեցնենք, որ Ժան Օնանան ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 3 հանդիպման, իսկ նախորդ մրցաշրջանում անցկացրել է 23 խաղ, դարձել 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ