Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն պաշտոնապես հայտարարել է սլովակ պաշտպան Միլան Շկրինյարի հետ պայմանագիր կնքելու մասին: 28-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը:
Սլովակիայի հավաքականի ավագն ազատ գործակալի կարգավիճակում է միացել փարիզյան գրանդին: Շկրինյարը 2017 թվականի հուլիսից մինչև 2022/2023 մրցաշրջանի ավարտը խաղում էր իտալական «Ինտերում»:
Շկրինյարն Իտալիայի գավաթակրի կազմում անցկացրել էր 246 հանդիպում, դարձել 11 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:


