Logo

Միլան Շկրինյարը կհեռանա ՊՍԺ-ից

20:56 / 21.11.2024Ֆուտբոլ
null

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի պաշտպան Միլան Շկրինյարը հեռանալու է ակումբից, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Փարիզյան ակումբը հույսեր չի կապում սլովակ ֆուտբոլիստի հետ և 2025 թ. ամռանը մտադիր է վաճառել նրա տրանսֆերը։

«Պարի Սեն-Ժերմենի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն, խոսելով Շկրինյարի մասին, նշել է. «Նրա քիչ խաղաժամանա՞կը․ այդպես լինում է ֆուտբոլում, սակայն ամեն ինչ կարող է փոխվել մարզումների ժամանակ»,- իսպանացի մասնագետի  խոսքը մեջբերում Ռոմանոն։

Շկրինյարը ՊՍԺ է տեղափոխվել 2023 թ. հուլիսին, 36 խաղում խփել 1 գոլ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա