Logo

«Մանչեսթեր Յունայթեդն» ու «Միլանը» տրանսֆերային փոխանակում են նախապատրաստում

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
00:19 / 19.07.2022• ՍՊՈՐՏ
null

«Մանչեսթեր Յունայթեդը» լրջորեն հետաքրքրված է «Միլանի» կիսապաշտպան Իսմաել Բենասերի ծառայություններով, հայտնում է Football Italia-ն:

«Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը կարծում է, որ ալժիրցին զգալիորեն կուժեղացնի իր թիմի կիսապաշտպանական գիծը:

Բենասերը 2 տարվա պայմանագիր ունի «Միլանի» հետ, իսկ «Ռոսոներիները» նրա տեղափոխության համար պահանջում են առնվազն 45 մլն եվրո: Անգլիական ակումբը մտադիր է գործարքում ներառել Դոնի վան դե Բեկին, որպեսզի ավելի քիչ գումար վճարի:  Բանակցությունները կսկսեն մոտ ապագայում:

Ա Սերիայի 2021/22 մրցաշրջանում Բենասերն անցկացրել է 31 հանդիպում, խփել է 2 գոլ ու կատարել 1 ասիստ: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ