Իտալիայի չեմպիոն «Միլանը» հետաքրքրություն է ցուցաբերել Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի նկատմամբ, հաղորդում է Sport24-ը։
Գործարքի կայացմանը կրկին խոչընդոտել են տեխնիկական խնդիրները, ինչի պատճառով ձախողվել էր 19-ամյա ֆուտբոլիստի՝ Լոնդոնի «Չելսի» տրանսֆերը:
Գերմանական «Լայպցիգի» ներկայացուցիչն էլ անդրադարձել է Զախարյանի նկատմամբ հետաքրքրության մասին լուրին.
«Մեր ակումբը հետաքրքրվա՞ծ է Զախարյանով: Մենք չենք մեկնաբանում տրանսֆերային շշուկները»,- «Լայպցիգի» մամուլի խոսնակ Քրիստիան Գեյդուսը հայտնել է Sport24-ի հետ զրույցում:
Հիշեցնենք, որ Արսեն Զախարյանը 2017 թվականից «Դինամոյի» համակարգում է: Հայ կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 7 հանդիպման, դարձել 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:
«Դինամոյի» կազմում Զախարյանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 53 հանդիպում, դարձել 13 գոլի ու 16 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա գործող պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը:
Արշավին․ «Զախարյանը Եվրոպայի ամենատաղանդավոր ու հեռանկարային ֆուտբոլիստներից է»