Իտալիայի Ա Սերիան հայտարարել է, որ «Միլան» - «Կոմո» խաղը չի կայանա Ավստրալիայի Պերտ քաղաքում: Ամիսներ առաջ լիգան հայտարարել էր, որ այս հանդիպումը կլինի Ա Սերիայի պատմության մեջ առաջինը, որը կկայանա Եվրոպայից դուրս:
«Ա Սերիայի և Արևմտյան Ավստրալիայի կառավարության միջև փոխադարձ համաձայնությամբ Պերտում եվրոպական լիգաների պատմության մեջ առաջին պաշտոնական խաղն անցկացնելու ծրագրերը չեղարկվել են։
Կողմերն այս որոշումը կայացրել են ֆինանսական ռիսկերի, որոնք չէին կարող մեղմացվել, ծանր պայմանների և վերջին պահին ծագած բարդությունների պատճառով, որոնք դուրս էին վերահսկողությունից»,- նշված է հայտարարությունում:
Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


