Logo

«Միլան». «Բարսեղյանն ու Ստրելեցը «Սլովանի» ամենավտանագվոր ֆուտբոլիստներն են»

15:59 / 26.11.2024Ֆուտբոլ
null

Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում «Միլանը» հյուրընկալվելու է «Սլովանին»: Խաղից առաջ իտալական գրանդը ներկայացրել է իր մրցակցին և անդրադարձել Սլովակիայի չեմպիոնի առաջատարներից Տիգրան Բարսեղյանին:

««Սլովանի» ամենավտանգավոր ֆուտբոլիստներն են Տիգրան Բարսեղյանը և Դավիդ Ստրելեցը: Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում գոլ են խփել միայն Ստրելեցն ու Վիմերը, բայց առաջնության ռմբարկուն Տիգրան Բարսեղանն է 11 գոլով:

Հայ ու սլովակ ֆուտբոլիստները միակ անփոխարինելիներն են մարզիչ Վլադիմիր Վայսի համար»,- գրված է «Ռոսոներիների» պաշտոնական կայքում:

Չեմպիոնների լիգայի 4 տուրից հետո «Միլանը» 20-րդ տեղում է, իսկ «Սլովանը»՝ վերջին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա