Logo

Միխայել Շումախերի բոլիդը վաճառվել է ռեկորդային գնով (ֆոտո)

11:45 / 10.11.2022Ֆորմուլա 1
Միխայել Շումախեր

Գերմանացի լեգենդար ավտոարշավորդ Միխայել Շումախերի բոլիդը Sotheby’s աճուրդում վաճառվել է ռեկորդային 14,8 միլիոն դոլարով, հաղորդում է Forbes-ը։

Այդ բոլիդով Շումախերը 2003 թվականին «Ֆերարիի» կազմում 6-րդ անգամ դարձել էր Ֆորմուլա-1-ի չեմպիոն։

Ավտոմեքենաների համար նախորդ ռեկորդային գինը գրանցվել էր 2007-ին, երբ 7,5 միլիոն դոլարով վաճառվել էր գերմանացու՝ 2001 թվականի չեմպիոնական բոլիդը։

Հիշեցնենք, որ 2013 թվականի դեկտեմբերի 29-ին Միխայել Շումախերը ֆրանսիական Ալպերում լեռնադահուկով սահելիս ընկել էր ու ստացել գլխուղեղի ծանր վնասվածք: Դրանից հետո 53-ամյա գերմանացին չի ներկայացել հանրությանը։ Նրա կինը հայտնել էր, որ լեգենդար մարզիչը չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ