«Չելսիի» նախկին կիսապաշտպան Ջոն Օբի Միկելն իր փոդքասթի ընթացքում քննադատել է լոնդոնյան թիմի հարձակվող Նիկոլաս Ջեքսոնին:
«Ջեքսոնը չի համապատասխանում «Չելսիի» մակարդակին: Եվս մեկ տրանսֆերային պատուհան ավարտվեց, բայց ակումբը կրկին չարեց այն տրանսֆերները, որոնք անհրաժեշտ եմ համարում թիմի՝ լավագույն քառյակում հայտնվելու հարցում:
Սանչոյին էլ չենք տեսնում դեկտեմբերից: Երբ նա նոր էր եկել, մենք տեսնում էինք նրա անցումները, պահեր ստեղծելը, վազքը: Իսկ այժմ նա ոչինչ չի տալիս թիմին», - Միկելի խոսքն է մեջբերում Ֆաբրիցիո Ռոմանոն: