Logo

Միկել. «Դրոգբան ընտրում էր՝ երբ լավ խաղալ»

10:40 / 29.01.2025Ֆուտբոլ
null

«Չելսիի» նախկին ֆուտբոլիստ Ջոն Օբի Միկելը The Obi One Podcast-ի ժամանակ պատմել է լոնդոնյան թիմում իր խաղընկերոջ՝ Դիդյե Դրոգբայի մասին: 

«Դրոգբայի միակ խնդիրն այն էր, որ ինքն էր ընտրում՝ երբ լավ խաղար, որ թիմերի դեմ: Եթե խաղում էինք «Հալի» կամ «Սթոքի» դեմ, նա գիտեր, որ մենք առանց նրա էլ հաղթելու ճանապարհը կգտնենք, բայց մեծ թիմերի դեմ խաղերում ամեն ինչ այլ էր:

Բժիշկները մերսում էին նրան, առանձնահատուկ կերպով պատրաստում ու հարցնում՝ ի՞նչ կարող ենք անել քեզ համար: Երբ առջևում մեծ խաղ կար, գիտեինք, որ Դրոգբայի շաբաթն է լինելու», - նիգերիացու խոսքը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ