Logo

Միկել Արտետա. «Զգացողություն կար, որ մենք ավելի լավն էինք, քան մրցակիցը»

11:51 / 08.05.2025• Ֆուտբոլ
null

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում ֆրանսիական ՊՍԺ-ից կրած պարտությունը:

«Շնորհավորում եմ ՊՍԺ-ին: Գնահատական կտամ, երբ մի փոքր հանգստանամ: Տեխնիկական գոտում զգացողություն կար, որ մենք ավելի լավն էինք, քան մրցակիցը:

Եթե դիտարկենք երկու խաղի կտրվածքով, ապա լավագույնը Ջիջի Դոնարուման էր: Նա տարբերություն էր ստեղծում:

Մեկնարկային 20 րոպեից հետո մենք պետք է հաղթեինք 3-0 հաշվով:

Այս մրցաշարում «Արսենալից» ուժեղ թիմ չկար»,- իսպանացի մասնագետի խոսքը մեջբերում է TNT Sports-ը:

Չեմպիոնների լիգայի եզրափակիչի ուղեգրի համար պայքարում «Արսենալը» 1-3 հաշվով պարտվել էր ՊՍԺ-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ