Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է Միլանի «Ինտերի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղում կրած պարտությունը:
«Ես շատ հիասթափված եմ, որովհետև մրցավարի երկու որոշումներն ազդեցին խաղի ընթացքի վրա: Երկու տուգանայինի դեպքում էլ մենք չարեցինք այն, ինչ պետք է անեինք: Ամեն դեպքում, Եվրոպայում անցկացրած այս հանդիպումը լավագույնն էր վերջին տարիների ընթացքում, սակայն պարտության հետ դժվար է համակերպվելը»,- իսպանացի մասնագետի խոսքը մեջբերում է Daily Mail-ը:
Հիշեցնենք, որ «Արսենալը» 4 տուրից հետո վաստակել է 7 միավոր և զբաղեցնում է 12-րդ տեղը: