Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է Եվրոպական խորհրդի արդարադատության դատարանի՝ Սուպերլիգայի վերաբերյալ կայացրած որոշման մասին:
«Մեզ համար ամեն ինչ շատ պարզ է: Մենք շարունակում ենք մնալ նույն մտքին և չենք ցանկանում միանալ նոր լիգային: Մենք սիրում ենք խաղալ Չեմպիոնների լիգայում և կշարունակենք դա անել»,- Football London-ի հետ զրույցում ասել է Արտետան:
Հիշեցնենք, որ Եվրոպական խորհրդի արդարադատության դատարանը որոշում է կայացրել հօգուտ այն ակումբների, որոնք ցանկանում էին կազմավորել Սուպերլիգան: Դատարանը թույլատրել է նախագծի վերակազմավորումը: Ըստ որոշման՝ ՈՒԵՖԱ-ի ու ՖԻՖԱ-ի ներկայիս կանոնները «հակասում են մրցակցային օրենսդրությանը և ծառայությունների մատուցմանը»: Որոշումը պոտենցիալ ճանապարհ է հարթում դեպի նոր Սուպերլիգա: Սուպերլիգայում ընդգրկված կլինեն 64 ակումբներ, որոնք կբաժանվեն 3 լիգաների: Բոլոր լիգաներում մրցումները կանցկացվեն երկու փուլով՝ «լիգայի փուլ» և «փլեյ-օֆֆ»: