Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրում «Վեսթ Հեմից» կրած պարտությունը (0:2):
«Շնորհավորում եմ «Վեսթ Հեմին»: Գոհ եմ իմ ֆուտբոլիստներից: Եթե նայեք, թե քանի հնարավորություն ստեղծեցինք, ապա արդյունքը հիասթափեցնող է: Կարող էինք ավելի լավ խաղալ տուգանային հրապարակում։ Պետք է ավելի վտանգավոր հնարավորություններ ստեղծենք, ավելի շատ վստահություն ձեռք բերենք մարզումներով: Մենք ցանկանում ենք լինել բարձունքում: Այս արդյունքը շատ հիասթափեցնող է: Մենք տնօրինում էինք խաղը: Պետք է հավաքվենք «Ֆուլհեմի» հետ կարևոր խաղից առաջ։ Սա ֆուտբոլ է, մենք պետք է կատարելագործվենք որոշ ասպեկտներում»,- Արտետայի խոսքը մեջբերում է Football.London-ը:
Հիշեցնենք, որ մինչև այդ պարտությունը «Զինագործներն» ԱՊԼ-ի տնային խաղերում անպարտելի էին և տարել էին հինգ անընդմեջ հաղթանակ: