Logo

«Միկայի» ֆուտբոլիստը կմարզվի «Ռեալի» մարզաբազայում

16:14 / 17.01.2024Ֆուտբոլ
null

Երևանի «Միկայի» հարձակողական ոճի կիսապաշտպան Արմեն Շտիկյանը ուսումնամարզական հավաքի կմասնակցի Մադրիդի «Ռեալի» մարզաբազայում, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

17-ամյա ֆուտբոլիստն Իսպանիայում կմարզվի հունվարի 19-ից փետրվարի 11-ը։

Արմեն Շտիկյանը «Միկայի» սան է։ Հայաստանի Առաջին խմբի ընթացիկ առաջնությունում կիսապաշտպանը մասնակցել է 12 խաղի ու դարձել 1 գոլի հեղինակ։ 16 խաղից հետո «Միկան» 12 միավորով նախավերջին՝ 14-րդ տեղում է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա