Logo

Միկաուտաձեն մոտ է ֆրանսիական հայտնի ակումբի հետ պայմանագիր կնքելուն

14:52 / 16.07.2024Ֆուտբոլ
null

Վրաստանի ազգային հավաքականի և ֆրանսիական «Մեցի» հարձակվող Ժորժ Միկաուտաձեն շուտով նոր ակումբ կունենա, հայտնում է հանրահայտ ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

23-ամյա ֆուտբոլիստը ժամանել է Լիոն, որպեսզի բուժզննում անցնի «Օլիմպիկի» կազմում: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ վրացի հարձակվողը պատրաստվում է բուժզննում անցնել Ֆրանսիայի փոխչեմպիոն «Մոնակոյի» կազմում, սակայն վերջին պահին իրադարձություններն այլ ընթացք են ստացել:

Հիշեցնենք, որ Գերմանիայում կայացած Եվրո-2024-ում Ժորժ Միկաուտաձեն 4 խաղում խփել էր 3 և դարձել մրցաշարի գլխավոր ռմբարկուներից մեկը: Վրաստանի հավաքականում հարձակվողն անցկացրել է 29 հանդիպում և դարձել 13 գոլի հեղինակ: Նա 2023-ին Ամստերդամի «Այաքսից» է տեղափոխվել «Մեց»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ