ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի գործող հաղթող «Պարի Սեն-Ժերմենի» մամուլի ծառայությունը հրապարակել է Միջմայրցամաքային գավաթի խաղարկության եզրափակիչի համար նախատեսված հայտացուցակը։
Դարպասապահներ՝ Լյուկա Շևալյե, Մատվեյ Սաֆոնով, Ռենատո Մարին։
Պաշտպաններ՝ Լուկաս Բերալդո, Մարկինյոս, Իլյա Զաբառնի, Լուկա Էռնանդես, Նունու Մենդեշ, Ուիլյամ Պաչո։
Կիսապաշտպաններ՝ Խվիչա Կվարացխելիա, Ֆաբիան Ռուիս, Դեզիրե Դուե, Վիտինյա, Լի Կան Ին, Սենի Մայուլու, Բրեդլի Բարկոլա, Վարեն Զայիր-Էմերի, Քենտեն Նջանտու, Իբրահիմ Մբայե, Ժոաու Նևեշ։
Հարձակվողներ՝ Գոնսալու Ռամուշ, Ուսման Դեմբելե։
📄 Le groupe parisien pour la finale de la Coupe Intercontinentale au Qatar. #PSGFLA I #FIFAIntercontinentalCup pic.twitter.com/Sps7p2CMbV
— Paris Saint-Germain (@PSG_inside) December 14, 2025
ՊՍԺ-ն մրցաշարի եզրափակիչում դեկտեմբերի 17-ին Կատարի Ալ Ռայան քաղաքում կհանդիպի Լիբերտադորեսի գործող գավաթակիր, բրազիլական «Ֆլամենգոյին», խաղի մեկնարկը` Երևանի ժամանակով 21:00-ին։


