«Ֆլամենգոն» դուրս եկավ Միջմայրցամաքային գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ։
Լիբերտադորեսի գավաթակիրը քառորդ եզրափակիչում 2-1 հաշվով հաղթեց ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների լիգայի հաղթող «Կրուս Ազուլին»։
Բրազիլական ակումբը կիսաեզրափակիչում կհանդիպի Աֆրիկայի Չեմպիոնների լիգայի հաղթող, Եգիպտոսը ներկայացնող «Պիրամիդսին»։
Մրցաշարում եզրափակիչից պայքարը կսկսի ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր «Պարի Սեն-Ժերմենը»։
Կիսաեզրափակիչը կկայանա դեկտեմբերի 13-ին, իսկ եզրափակիչը` դեկտեմբերի 17-ին։ Հանդիպումները տեղի կունենան Կատարի Ալ Ռայան քաղաքում։
Միջմայրցամաքային գավաթ, քառորդ եզրափակիչ
«Կրուս Ազուլ» (Մեքսիկա) - «Ֆլամենգո» (Բրազիլիա)` 1-2 (տեսանյութ)
Խորխե Սանչես, 44 - Ջորջիան դե Արասկաետա, 15, 71


