Logo

Միջմայրցամաքային գավաթ. ՖԻՖԱ-ն հաստատել է մրցաշարի անցկացման վայրը

22:57 / 28.09.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Միջմայրցամաքային գավաթի խաղարկությունը երկրորդ տարին անընդմեջ կանցկացվի Կատարում, հայտնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը։

Մրցաշարի վճռորոշ երեք խաղերը` քառորդ եզրափակիչը, կիսաեզրափակիչն ու եզրափակիչը, կկայանան Ալ Ռայանի «Ահմադ բին Ալի» ստադիոնում։

Չեմպիոնների լիգայի գործող հաղթող «Պարի Սեն-Ժերմենը» մրցաշարում պայքարը կսկսի եզրափակիչից։

Կիսաեզրափակիչում է Աֆրիկայի Չեմպիոնների լիգայի հաղթող «Պիրամիդսը» (Եգիպտոս), որը քառորդ եզրափակիչում պայքարից դուրս է թողել սաուդյան «Ալ Ահլիին»։

«Պիրամիդսի» մրցակիցը կիսաեզրափակիչում կլինի ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների լիգայի հաղթող «Կրուս Ասուլը» (Մեքսիկա) կամ Լիբերտադորեսի ապագա գավաթակիրը, որոնք կմրցեն քառորդ եզրափակիչում։

Հանդիպումները կկայանան 2025թ. դեկտեմբերի 10-17-ը։ Մրցաշարի գործող գավաթակիրը Մադրիդի «Ռեալն» է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ