Բասկետբոլի ազգային ասոցիացիան (NBA) հրապարակել է նախորդ շաբաթվա լավագույն բասկետբոլիստների անունները:
Արևմտյան կոնֆերենցիայի լավագույն խաղացող է ճանաչվել «Դենվերի» կենտրոնական Նիկոլա Յոկիչը: Նախորդ շաբաթ կայացած հանդիպումներում սերբը մեկ խաղում վաստակել է միջինը 36,5 միավոր, տիրել է 16,5 ռեբաունդի և կատարել է 11,3 ասիստ:
Արևելյան կոնֆերենցիայի լավագույն բասկետբոլիստը «Բոսթոնի» ռմբարկու Ջեյսոն Թեյթումն էր: Ամերիկացին գրանցել է միջինը 25,5 միավոր, տիրել է 8,0 անդրադարձի և կատարել է 4,5 արդյունավետ փոխանցում:


