«Բրեստի» գլխավոր մարզիչ Միշել Տեր-Զաքարյանը «Լորյենի» դեմ ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 10-րդ տուրի հանդիպման հետխաղային ասուլիսին ներկայացել է Հայաստանի դրոշի գույներով սրտաձև կրծքանշանով։
«Մենք լավ սկսեցինք խաղը և բացեցինք հաշիվը, սակայն հետո ընդունեցինք 2 գոլ։ Յուրաքանչյուրը պետք է բարձարացնի իր խաղի մակարդակը։ Դժվար է հաղթել խաղեր, երբ դու սխալներ ես թույլ տալիս պաշտպանությունում։
Այսօր մենք վերջին տեղում ենք։ Պատժվեցինք մեր սխալների համար։ Նախորդ շաբաթ մենք պետք է հաղթանակի հասնեինք։ Պետք է կարողանալ չկրկնել սխալները։ Մենք նման իրավիճակում հայտնվել էինք նախորդ մրցաշրջանում»,- նշել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստը։
Այդ խաղում Միշել Տեր-Զաքարյանի գլխավորած թիմը տնային պարտություն է կրել 1-2 հաշվով ու 6 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։
Հիշեցնենք, որ 59-ամյա մասնագետը 2021-ի հուլիսից է գլխավորում «Բրեստը»։
Միշել Տեր-Զաքարյանը Հայաստանի ազգային հավաքականում խաղացել է 1996-1997-ին: Նա 1998-ին է սկսել մարզչական կարիերան, որի ընթացքում գլխավորել է նաև ֆրանսիական «Նանտը», «Կլերմոնը», «Ռեյմսը» և «Մոնպելյեն»:
#SB29FCL 💬 M. Der Zakarian : « On est aujourd’hui derniers au classement. On est puni de toutes nos erreurs. La semaine dernière, on doit gagner le match et puis non. Il faut être en capacité de ne pas reproduire les erreurs. On avait déjà ce problème la saison dernière.» pic.twitter.com/IS5Dp7WsIk
— Stade Brestois 29 (@SB29) October 9, 2022