«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան կտրականապես հրաժարվում է ընդունելուց, որ Պրեմիեր լիգայում չեմպիոնական մրցավազքն ավարտված է:
«Ֆուտբոլիստները հրաժարվե՞լ են չեմպիոնական մրցավազքից. միայն իմ դիակի վրայով: Եթե ես այլևս չհավատամ, որ «Արսենալը» չի կարող դառնալ երկրի չեմպիոն, ապա իմ հեռանալու ժամանակն է, ընկերներ: Դեռ շատ խաղեր կան առջևում, ու մենք պայքարելու ենք՝ բոլոր հանդիպումներում հաղթելու համար», - իսպանացու խոսքն է մեջբերում «Արսենալի» պաշտոնական կայքը:
ԱՊԼ մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Լիվերպուլը», 2-րդն «Արսենալն» է՝ զիջելով մերսիսայդցիներին 11 միավորով: «Զինագործները» 1 խաղ պակաս են անցկացրել: