Կարեն Գրիգորյանը հաջող ելույթներ ունեցավ իսպանական Բարբերա դել Վալյես քաղաքում անցկացված շախմատի միջազգային մրցաշարում՝ 9 մրցախաղերում վաստակած 6,5 միավորով զբաղեցնելով երրորդ տեղը:
Վերջին տուրից առաջ հայ գրոսմայստերը 6,5 միավորով միանձնյա առաջատարն էր: Սակայն վճռորոշ պարտիայում Գրիգորյանը պարտվեց պերուացի Բրիան Էսկալանտեին, որն էլ 7 միավորով արժանացավ գլխավոր մրցանակին՝ լրացուցիչ գործակիցներով գերազանցելով կոլումբացի Խայմե Կուարտասին: Դա մրցաշարում Գրիգորյանի միակ պարտությունն էր:


