Մի շարք եվրոպական գրանդ ակումբներ միջմրցաշրջանային ընկերական հանդիպումներ կանցկացնեն ԱՄՆ-ում, գրում է The Athletic-ը։
Հուլիսի 27-ից օգոստոսի 6-ը հինգ ակումբներ կմասնակցեն Soccer Champions Tour ընկերական մրցաշարին։
Կատալոնական «Բարսելոնան», Մադրիդի «Ռեալը», իտալական «Միլանը» կանցկացնեն երեք, անգլիական «Մանչեսթեր Սիթին»` երկու, իսկ Լոնդոնի «Չելսին»` մեկ ընկերական հանդիպում։
Հանդիպումները կկայանան Նյու Յորքում, Օռլանդոյում, Չիկագոյում, Նյու Ջերսիում, Բալթիմորում և Շարլոթում։
Ծրագրված են հետևյալ ընկերական հանդիպումները.
• «Մանչեսթեր Սիթի» - «Միլան» (հուլիսի 27)
• «Բարսելոնա» - «Մանչեսթեր Սիթի» (հուլիսի 30)
• «Միլան» - «Ռեալ Մադրիդ» (հուլիսի 31)
• «Ռեալ Մադրիդ» - «Բարսելոնա» (օգոստոսի 3)
• «Բարսելոնա» - «Միլան» (օգոստոսի 6)
• «Ռեալ Մադրիդ» - «Չելսի» (օգոստոսի 6)


