Իտալական «Նապոլիի» վինգեր Խվիչա Կվարացխելիան կարող է փոխել ակումբը: Վրացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Մադրիդի «Ռեալը», անգլիական «Լիվերպուլը», «Չելսին», «Մանչեսթեր Սիթին» և «Տոտենհեմը», հայտնում է լրագրող և ինսայդեր Նիկոլո Սկիրան:
Թոփ ակումբներն իրենց սկաուտներին ուղարկել են «Նապոլիի» խաղերին՝ հետևելու Կվարացխելիային: Այնուամենայնիվ, նեապոլցիները Խվիչային անձեռնմխելի են համարում և մտադիր չեն բաց թողնել այլ ակումբ:
Կվարացխելիան նախորդ ամռանն է Բաթումիի «Դինամոյից» տեղափոխվել իտալական ակումբ:
Իտալիայի ընթացիկ առաջնությունում վրացի ֆուտբոլիստը 16 խաղում խփել է 8 գոլ, կատարել 10 գոլային փոխանցում: Ավելի վաղ հաղորդվում էր, որ նա նոր պայմանագիր կկնքի «Նապոլիի» հետ: