Logo

5 ֆուտբոլիստ հեռացել է «Արարատ-Արմենիայից»

13:33 / 03.06.2024Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Բրազիլացի Լեո Սիլվան, ռուս Նիկոլայ Կիպիանին, պորտուգալացի Ադրիանո Կաստանյերան, հայ ֆուտբոլիստներ Պետրոս Ավետիսյանը և Դավիթ Տերտերյանը հեռացել են «Արարատ-Արմենիայից»։ Ակումբի մամուլի ծառայությունը հայտնում է, որ ֆուտբոլիստների պայմանագիրն ավարտվել է։

28-ամյա Ավետիսյանն «Արարատ-Արմենիա» էր վերադարձել այս տարվա հունվարին և ակումբում 11 խաղում խփեց 1 գոլ, կատարեց 2 գոլային փոխանցում։ Նա Վարդան Մինասյանի գլխավորած թիմում հանդես էր գալիս վարձավճարով և կվերադառնա մերձմոսկովյան «Խիմկի»։

Դավիթ Տերտերյանն «Արարատ-Արմենիայի» գույները պաշտպանում էր 2021 թ. հունվարից և 76 խաղում դարձել է 1 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ։

Կենտրոնական պաշտպան Լեո Սիլվան նախորդ տարի էր տեղափոխվել երևանյան ակումբ, որի հետ մասնակցել է 25 հանդիպման, խփել 1 գոլ, կատարել 2 ասիստ։

Կիպիանին 2023 թ. սեպտեմբերից էր խաղում «Արարատ-Արմենիայում»։ Նա 21 խաղում դարձել է 1 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ։

Կաստանյերան նույնպես նախորդ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ էր համալրել «Արարատ-Արմենիայի» կազմը և 34 խաղում հասցրեց դառնալ 4 գոլի ու 4 արդյունավետ փոխանցման հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա