Մադրիդի «Ռեալի» խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը կարող է 2023/24 մրցաշրջանի ավարտից հետո հեռանալ ակումբից։ Կողմերի միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2024թ. ամռանը։
38-ամյա ֆուտբոլիստի ապագան որոշելու է ոչ թե «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին, այլ ակումբի ղեկավարությունը, գրում է The Athletic-ը։
Մոդրիչն ապագայի հարցում դեռևս չի շտապում և մտադիր է լինել համբերատար։
Աղբյուրի համաձայն` Խորվաթիայի հավաքականի ավագի ծառայություններով հետաքրքրված են «Ալ Նասրը» (Սաուդյան Արաբիա), MLS-ը և Կատարը ներկայացնող, ինչպես նաև եվրոպական մի շարք ակումբներ։
Մոդրիչն ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 25 հանդիպում, խփել 1 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։


