«Բարսելոնայի» հարձակվող Վիտոր Ռոկեն կարող է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ հեռանալ կատալոնական ակումբից։
As-ը հայտնում է, որ բրազիլացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են անգլիական «Չելսին», «Տոտենհեմը», «Մանչեսթեր Յունայթեդը», իտալական «Նապոլին» ու ֆրանսիական «Նիսը»։
19-ամյա ֆուտբոլիստը կատալոնական ակումբ տեղափոխվելուց հետո բավարար խաղաժամանակ չի ստանում։ Ստեղծված իրավիճակում հավանական տրանսֆերի համար Ռոկեին դիմել է ավելի քան 30 ակումբ։ Նրան առաջարկել են ինչպես վարձակալական, այնպես էլ մշտական տրանսֆեր։
Մոտ օրերս ֆուտբոլիստի գործակալ Անդրե Կյուրին հանդիպելու է «Բլաուգրանայի» սպորտային տնօրեն Դեկուի հետ` քննարկելու իր հաճախորդի ապագան։
Վիտոր Ռոկեն այս տարվա ձմռանն է 40 միլիոն եվրոյով բրազիլական «Աթլետիկո Պարանաենսեից» տեղափոխվել «Բարսելոնա», որի կազմում 13 խաղում խփել է 2 գոլ։