Logo

Մհեր Օհանյանը` երիտասարդական ԵԱ-ի հաղթող, Հայաստանը նաև երկու արծաթե և երեք բրոնզե մեդալ նվաճեց

20:05 / 25.04.2025Սամբո
null

Հայաստանի սամբիստները 6 մեդալ նվաճեցին Կիպրոսի Լիմասոլ քաղաքում ավարտված Եվրոպայի երիտասարդական առաջնությունում:

Մինչև 71 կգ քաշային կարգում ոսկե մեդալ նվաճեց Մհեր Օհանյանը, որը եզրափակիչում վաղաժամ հաղթանակի հասավ Վրաստանի ներկայացուցիչ Միխայիլ Գափրինդաշվիլիի դեմ պայքարում:

Օհանյանը մինչև եզրափակիչ հասնելը հաղթել է Ռուսաստանի, Հունաստանի և Մոլդովայի ներկայացուցիչների:

Արծաթե մեդալակիր դարձան Արշակ Բեխչյանը (64 կգ) և Սեյրան Սարուխանյանը (88 կգ), բրոնզի արժանացան Սամվել Ղազարյանը (79 կգ), Էրիկ Սաղաթելյանը (98 կգ), Արսեն Հայրապետյանը (+98 կգ):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ