
տուր
01 Հունվար 1970 - 12:21
- - 

Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանը վաղը կարող է նվաճել 2 ոսկե մեդալ։
Մհեր Մարկոսյանը (86 կգ) կիսաեզրափակիչում հանդիպել էր ռուս Սլավիկ Նանիևի հետ ու մինչև գոտեմարտի վերջին րոպեն պարտվողի դերում էր, սակայն վերջին վայրկայններին շատ լավ կարողացավ օգտվել մրցակցի սխալից ու հաղթեց 6։4 հաշվով։
Մարկոսյանի մրցակիցը եզրափակիչում կլինի վրացի Միրիանի Մայսուրաձեն:
Հրաչյա Մարգարյանը (65 կգ) գոտեմարտի վերջնամասում առավելության էր հասել թուրք ըմբիշի նկատմամբ ու նվաճել եզրափակիչի ուղեգրերը։
Եզրափակիչները կկայանան վաղը՝ 20։00-ից։

