FastNews-ը ներկայացնում է UFC-ի պատմության մեջ անգնահատելի ներդրում ունեցած 5 մարտիկներին:
1. Ժորժ Սեն-Պիեռ
Ժորժ Սեն-Պիեռը համարվում է MMA-ի պատմության մեջ մեծագույն մարտիկներից: Կանադացին գերիշխում էր միջին քաշային կարգում. նա երկու անգամ նվաճել է չեմպիոնական տիտղոս և բազմիցս պաշտպանել է այն: Նրա մարտաոճը, որը միավորում էր ըմբշամարտը, հարվածային տեխնիկան ու տակտիկական խելամտությունը, օգնեց Սեն-Պիեռին նվաճել նաև միջին քաշային կարգի տիտղոսը՝ դառնալով այն սակավաթիվ մարտիկներից, որոնք չեմպիոնական գոտիներ են ունեցել երկու քաշային կարգերում։
2. Անդերսոն Սիլվա
Անդերսոն Սիլվան, որը հայտնի է «Սարդ» մականունով, երկար ժամանակ համարվում էր UFC-ի լավագույն մարտիկը։ Նա միջին քաշային կարգի տիտղոսը պահեց ռեկորդային 2457 օր՝ կատարելով 10 հաջող պաշտպանություն։ Սիլվան հայտնի է իր տպավորիչ նոկաուտներով: Հիշարժաններից էլ Վիտոր Բելֆորտին հասցրած լեգենդար հարվածն է:
3. Ջոն Ջոնս
Ջոն Ջոնսը ծանր ու կիսածանր քաշային դիվիզիոններում ամենադոմինանտ մարտիկներից է: Նա երկու անգամ նվաճել է կիսածանր քաշային կարգի տիտղոսը և բազմիցս պաշտպանել այն։ 2023 թվականին նա նաև նվաճեց ծանր քաշային կարգի տիտղոսը՝ հաստատելով լավագույններից լինելու իր կարգավիճակը։
4. Խաբիբ Նուրմագոմեդով
Խաբիբն ավարտեց կարիերան 29-0 ֆենոմենալ ռեկորդով: Ռուսաստանը ներկայացնող մարտիկը գերիշխում էր թեթև քաշային կարգում: Նուրմագոմեդովը նվաճել է թեթև քաշային կարգի տիտղոսն ու 3 անգամ պաշտպանել է այն: Անմոռանալի են նաև նրա հաղթանակները Քոնոր Մաքգրեգորի ու Դասթին Պորյեի հետ պայքարում:
5. Քոնոր Մաքգրեգոր
Քոնոր Մաքգրեգորը, ոչ միայն լավագույն, այլև ամենահայտնի մարտիկներից է։ Իռլանդացին դարձավ UFC-ի պատմության մեջ առաջին մարտիկը, որը միաժամանակ տիտղոսներ նվաճեց երկու քաշային կարգերում (թեթև ու կիսաթեթև): Հարվածային տեխնիկան, խարիզման և դերասանական հմտությունները Քոնորին դարձրին UFC-ի դեմքը: Չնայած վերջին տարիներին նրա կարիերայում միայն վայրէջքներ են, միևնույն է Քոնորի ազդեցությունը UFC-ի զարգացման գործում անչափ մեծ է:
Այս մարտիկները ոչ միայն անհավանական բարձունքների են հասել UFC-ում, այլև փոխել են խառը մենամարտերի փիլիսոփայությունը: Նրանց ոճերն ու նվաճումները ոգեշնչել են միլիոնավոր երկրպագուների:
UFC-ն շարունակում է զարգանալ, սակայն Ժորժ Սենտ-Պիեռի, Անդերսոն Սիլվայի, Ջոն Ջոնսի, Խաբիբ Նուրմագոմեդովի ու Քոնոր Մաքգրեգորի անունները հավերժ կմնան խառը մենամարտերի պատմության մեջ: