Logo

Մեզութ Օզիլն ավարտեց կարիերան

16:04 / 22.03.2023Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Գերմանայի հավաքականի կազմում 2014թ․ աշխարհի չեմպիոն Մեզութ Օզիլը հայտարարել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին: 

«Երկար մտորումներից հետո ես հայտնում եմ, որ հեռանում եմ պրոֆեսիոնալ ֆուտբոլից: Մեծ պատիվ էր գրեթե 17 տարի լինել պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ և ես շատ երախտապարտ եմ այդ հնարավորության համար: Բայց վերջին շաբաթների և ամիսների ընթացքում, երբ մի քանի վնասվածք ստացա, պարզ դարձավ, որ եկել է ֆուտբոլից հեռանալու ժամանակը:

Զարմանալի ճամփորդություն էր՝ լի անմոռանալի պահերով ու հույզերով: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ ակումբներին՝ «Շալկեին», «Վերդերին», «Ռեալ Մադրիդին», «Արսենալին», «Ֆեներբահչեին», «Իսթանբուլ Բաշակշեհիրին», ինչպես նաև այն մարզիչներին, որոնք ինձ աջակցել են, նաև թիմակիցներիս, որոնք դարձել են իմ ընկերները:

Շնորհակալություն եմ հայտնում ընտանիքիս ու ամենամոտ ընկերներիս: Նրանք իմ ճամփորդության մի մասն էին ու ինձ աջակցել են ինչպես լավ, այնպես էլ վատ պահերին: Շնորհակալ եմ երկրպագուներին, որոնք ինձ այդքան սեր են տվել»,- Թվիթերում գրել է 34-ամյա կիսապաշտպանը:

Հիշեցնենք, որ Մեսութ Օզիլը կարիերայի ընթացքում մասնակցել է 645 խաղի, խփել 114 գոլ, կատարել 222 գոլային փոխանցում: 2008-2018 թվականներին նա Գերմանիայի հավաքականի կազմում անցկացրել է 92 խաղ ու դարձել 23 գոլի հեղինակ։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա