Logo

Մեյվեզերը նշել է աշխարհի լավագույն բռնցքամարտիկին

20:29 / 26.03.2025Բռնցքամարտ
null

Անպարտելի Ֆլոյդ Մեյվեզերը նշել է աշխարհի լավագույն բռնցքամարտիկին:

«Կարծում եմ` այս պահին լավագույնը Թերենս Քրոուֆորդն է` անկախ քաշային կարգից»,- Մեյվեզերի խոսքը մեջբերում է Boxing Kingdom-ը։

Քրոուֆորդը պատմության մեջ միակ բռնցքամարտիկն է, որը երկու տարբեր քաշային կարգերում` թեթև և կիսաթեթև, եղել է աշխարհի բացարձակ չեմպիոն։ Նա բոլոր 41 մենամարտերում հաղթել է (31-ը` նոկաուտով)։

Մեյվեզերը նույնպես հաղթել է կարիերայի բոլոր մենամարտերում (50)։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ