«Մանչեսթեր Յունայթեդի» անգլիացի կիսապաշտպան Մեյսոն Մաունթը «Տոտենհեմի» դեմ խաղում ստացած վնասվածքի պատճառով չի կարողանա մասնակցել «Նոթինգհեմ Ֆորեսթի» դեմ առաջիկա հանդիպմանը, հաղորդում է մանկունիական ակումբի մամուլի ծառայությունը:
Ամենայն հավանականությամբ, Մաունթը խաղադաշտ կվերադառնա սեպտեմբերյան միջազգային դադարից հետո:
24-ամյա ֆուտբոլիստը մանչեսթերյան ակումբի մեկնարկային կազմում է եղել Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանում կայացած երկու խաղում էլ:
Հիշեցնենք, որ «Կարմիր սատանաները» Մաունթի տրանսֆերային իրավունքը ձեռք են բերել Լոնդոնի «Չելսիից» այս ամռանը: Գործարքն արժեցել է 64,2 միլիոն եվրո: