«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Մեյսոն Մաունթն ապաքինվել է վնասվածքից ու միացել է անգլիական թիմի մարզումներին, տեղեկացնում է The Athletic-ը:
Անգլիացին դեռ պատրաստ չէ խաղադաշտ վերադառնալուն և բաց կթողնի «Ռեալ Սոսյեդադի» դեմ Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումը:
Կիսապաշտպանը վնասվածք էր ստացել 2024 թվականի դեկտեմբերի 15-ին՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում:
Մեյսոն Մաունթն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 13 հանդիպման:


