Մարսելի «Օլիմպիկի» հարձակվող Մեյսոն Գրինվուդը որոշել է հրաժարվել Անգլիայի հավաքականում խաղալու մտքից և ցանկանում է միջազգային կարիերան շարունակել Ճամայկայի ազգային թիմում, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն:
23-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել Անգլիայի տարբեր տարիքային հավաքականներում, իսկ 2020-21 մրցաշրջանում «Երեք առյուծների» կազմում մասնակցել է Իսլանդիայի հավաքականի դեմ Ազգերի լիգայի հանդիպմանը: