Անգլիացի կիսապաշտպան Մեյսոն Գրինվուդը տեղափոխվել է ֆրանսիական «Մարսել», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Մարսելը» 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին» վճարել է 26 միլիոն եվրո: Անգլիացին ֆրանսիական ակումբում կխաղա «10» համարի համազգեստով:
Հիշեցնենք, որ Գրինվուդը սկանդալային դեպքերից հետո վերադարձել էր «Մանչեսթեր Յունայթեդ», սակայն նախորդ մրցաշրջանի մեկնարկում ակումբը նրան վարձավճարով ուղարկել էր իսպանական «Խետաֆե»:
Անգլիացին «Մանչեսթեր Յունայթեդի» սան է, գլխավոր թիմում անցկացրել է 129 հանդիպում, դարձել 35 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ:


