Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Մեյսոն Գրինվուդը հայր կդառնա, հայտնում է The Sun-ը:
Անգլիացու նախկին ընկերուհի Հերիետ Ռոբսոնը, որի բողոքի հիման վրա ֆուտբոլիստը ձերբակալվել էր, հղի է:
Հիշեցնենք, որ 2022 թվականին Գրինվուդի նախկին ընկերուհին սոցիալական ցանցերում տեղադրել էր բռնության հետքերով լուսանկար և հայտարարել, որ դա արել է ֆուտբոլիստը: Ավելի ուշ Անգլիայի հավաքականի խաղացողը ձերբակալվել էր Չեշիրում գտնվող իր առանձնատանը, սակայն երկու անգամ գրավով ազատ էր արձակվել:
2023թ. փետրվարի 2-ին 21-ամյա ֆուտբոլիստի դատական գործն ամբողջովին փակվել էր, բոլոր մեղադրանքները հանվել էին: