«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Քոբի Մեյնուն ցանկանում է տեղափոխվել «Նապոլի», հաղորդում է Get Italian Football News-ը:
Անգլիացին ուզում է նորից նույն թիմում խաղալ Սքոթ Մաքթոմինեյի ու Ռասմուս Հոյլունի հետ: Մեյնուն Իտալիայի չեմպիոնի շարքը կարող է համալրել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում վարձակալությամբ:
Երիտասարդ անգլիացին Ռուբեն Ամորիմի ժամանումից ի վեր կորցրել է տեղը մեկնարկային կազմում և ցանկանում է ավելի շատ խաղաժամանակ ստանալ:


