Logo

«Մեծամիտ, ինքնահավան, անտեղյակ ու վախկոտ». Նիմանը՝ Կառլսենին

18:58 / 04.02.2025Շախմատ
null

Ամերիկացի շախմատիստ Հանս Նիմանը վիրավորել է աշխարհի նախկին չեմպիոն Մագնուս Կառլսենին:

«Մեծամիտ, ինքնահավան, անտեղյակ ու ամենակարևորը՝ վախկոտ: Քո մանկական էգոն շարունակում է աղավաղել իրականությունը՝ ի վնաս շախմատի: Դու ինքդ քեզ հաղթեցիր շախմատային տախտակից դուրս, և ժամանակի հարց է՝ երբ նույնը կլինի նաև տախտակի վրա»,- գրել է ամերիկացին:

Նորվեգացին ցանկացել է, որ իր կազմակերպած Freestyle Chess մրցաշարերի շարքի հաղթողն անվանվի աշխարհի չեմպիոն, ինչին դեմ է ՖԻԴԵ-ն և շախմատիստներին կոչ է անում չմասնակցել մրցաշարին:

Դրա համար Կառլսենը քննադատել էր ՖԻԴԵ-ի նախագահ Արկադի Դվորկովիչին, սակայն նորվեգացուն բավական կոշտ պատասխանել է Նիմանը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա