2020 թվականի ԱՄՆ-ի բաց առաջնության չեմպիոն Դոմինիկ Տիմն ավարտեց կարիերան:
Ավստրիացի թենիսիստի վերջին հանդիպումը դարձավ Վիեննայի առաջին շրջանի խաղը Լուչիանու Դարդերիի հետ: Տիմը պարտվել է 6-7 (6), 2-6 հաշվով: Խաղից հետո կայացել է նրա հրաժեշտի արարողությունը:
Տիմը կարիերայի ընթացքում 17 տիտղոս է նվաճել: Նա նաև 3 անգամ հասել է «Մեծ սաղավարտի» մրցաշարերի եզրափակիչ:
ATP-ի վարկանիշային աղյուսակում ավստրիացին բարձրացել է մինչև երրորդ տեղը: